ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում կանցկացվի «Սթարմուս VI» միջազգային փառատոնը

Սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում կանցկացվի «Սթարմուս VI» միջազգային փառատոնը

Սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում կանցկացվի «Սթարմուս VI» միջազգային փառատոնը, որը նվիրված է Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին և կրում է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագիրը։

«STARMUS-VI»-ի շրջանակներում Հայաստան են այցելելու շուրջ հինգ տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ, տիեզերագնացներ, երաժշտության և արվեստի համաշխարհային աստղեր, այդ թվում՝ Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, երաժշտության ու արվեստի աստղեր, տեխնոլոգիական ոլորտի ականավոր ներկայացուցիչներ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ փառատոնի ծրագրում նախատեսվում է համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ, որոնք գիտությունը, արվեստն ու երաժշտությունը յուրովի կներկայացնեն հանրությանը Երևանում և մարզերում։

«Սթարմուս» միջազգային փառատոնը միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները և նպատակ ունի ոգեշնչել, կրթել գիտնականների նոր սերունդ՝ խթանելով նորը բացահայտելու մղումը:

  • Կիսվել: