չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Սեպտեմբերի 17-ից մեկնարկում է նոր նախագիծ. ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն

Սեպտեմբերի 17-ից մեկնարկում է նոր նախագիծ. ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 17-ից մեկնարկում է մշակութային նոր նախագիծ. Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն, որի շրջանակներում ելույթ կունենան հայաստանյան և արտերկրից հրավիրված անվանի երաժիշտներ, մենակատարներ և երաժշտախմբեր:
 
Թումանյանի անվան զբոսայգում սեպտեմբերի 17-24-ը կայանալիք փառատոնի ընթացքում ելույթ կունենան Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի նվագախումբն ու երգչախումբը, Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի աշխարհահռչակ ակադեմիական նվագախումբը և Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբը:
 
Համերգների սկիզբը՝ 20:00: Մուտքն ազատ է:

  • Կիսվել: