երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սբ. Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հռոմում

Սբ. Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հռոմում

Հաշվի առնելով սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սկսած ռազմական գործողություներն ու Արցախի հայաթափումը, «Աստուածային Շնորհաց Հայոց Առաքեալ» Ս. Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված Հռոմի Կաթոլիկ և Հայ Եկեղեցիների համատեղ միջոցառումները՝ օրհնությամբ և հանդիսապետությամբ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի և Տ. Ռաֆայել Պետրոս Մինասյան ԻԱ. Պատրիարքի, որոնք տեղի էին ունենալու Հռոմում՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը, անորոշ ժամանակով հետաձգվել են:

Աղոթում ենք, որ Ս. Ներսես Շնորհալի Հայրապետի բարեխոսությամբ Աստված զորացնի մեր ազգի բոլոր զավակներին՝ հաղթահարելու համար դիմագրաված մարտահրավերները և Արցախից բռնի տեղահանված ու Հայաստանում ապաստան գտած մեր եղբայրների ու քույրերի համար մարդասիրական օգնություն ցուցաբերելը վերածենք համահայկական շարժման և Արցախի վերադարձի տեսլականով՝ թիկունք կանգնենք մեր հայրենիքին:

  • Կիսվել: