երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սամվել Կարապետյանը կվերականգնի «Մեր մանկության տանգոյի» հայտնի շինությունը

Սամվել Կարապետյանը կվերականգնի «Մեր մանկության տանգոյի» հայտնի շինությունը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը կվերանորոգի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» գեղարվեստական ֆիլմի պատմական շինությունը: Այս մասին հաղորդում են հիմնադրամի մամուլի ծառայությունից․

«Բարեգործական հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը ցանկություն է հայտնել բարեգործական հիմունքներով վերակառուցել ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոյի», կամ ինչպես գյումրեցիներն են սիրում ասել՝ «Վառեմ-մարեմի» հայտնի շենքը ու նվիրել Գյումրի քաղաքին»,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: