երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սա շըփ-թըփ անելու բան չէ. եթե ստորագրահավաքը չօգնի, միշտ կան ավելի կտրուկ գործողություններ. Հայկ Պետրոսյան

Սա շըփ-թըփ անելու բան չէ. եթե ստորագրահավաքը չօգնի, միշտ կան ավելի կտրուկ գործողություններ. Հայկ Պետրոսյան

Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը եւս միացել է Կոնսերվատորիայում առավոտից մեկնարկած ստորագրահավաքին՝ ընդդեմ բուհը «ակադեմիական քաղաք» տեղափոխելու:

Հարցին՝ նման միջոցառումներով հնարավորն կլինի՞ կանխել վերեւից իջեցված որոշումները, նա պատասխանեց. «Ավաղ, կարծում եմ՝ ով, հուսալով, որ այո: Ես չեմ հիշում մի դեպք, որ ստորագրահավաքը փոփոխություն մտցրած լինի, բայց ամեն դեպքում սա քայլ է, առաջին քայլն է, որը ինչ-որ գործողությունների հերթականության սկիզբ կարող է լինել:  Եթե ստորագրահավաքը չօգնի, միշտ կան ավելի կտրուկ գործողություններ»:

Ընդհանուր առմամբ Հայկ Պետրոսյանը «ակադեմիական քաղաքը» լավ գաղափար է համարում. «Ես երբ սովորում էի Փարիզում, այնտեղ կա նման բան, բայց դրա ռազմավարությունը, քայլերի հերթականությունը, մշակումը,  տեխնիկական եւ տրամաբանական հարցերը... շատ բացեր կան, շըփ-թըփ անելու բաներ չեն: Տպավորիչ էր միտքը, որ վերջին անգամ Հայաստանում համալսարան փակվել է 15-րդ դարում, եւ ահա 6 դար նց կանգնած ենք նույն կոտրած տաշտակի առջեւ: Երեւի պետք է ազգովի հասկանանք մշակույթի իրական կարեւորությունը, տեղն ու դերը մեր կյանքում, մեր պետության պահպանման հարցում»,-ընդգծեց դերասանը:

Նշենք, որ կառավարությունը որոշել է Երեւանում գտնվող բուհերը տեղափոխել քաղաքից դուրս, կառուցել «ակադեմիական քաղաք»:

  • Կիսվել: