շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Սա պայքար է ուրացման դեմ․ ցուցադրություն՝ նվիրված Ցեղասպանության 110-րդ տարելիցին

Սա պայքար է ուրացման դեմ․ ցուցադրություն՝ նվիրված Ցեղասպանության 110-րդ տարելիցին

Ապրիլի 12-ին ՀՅԴ Երևանի «Ռուբեն» կոմիտեության անդամների նախաձեռնությամբ Գարեգին Նժդեհի արձանի հարակից տարածքում կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 110֊րդ տարելիցին նվիրված ցուցադրություն։ Հայտնում է ՀՅԴ Հայաստանի Հանրային կապերի գրասենյակը։

Ցուցադրության նպատակն է հանրության լայն շրջանակներին հիշեցնել Հայոց ցեղասպանության իրողությունները՝ պատմական փաստերի, արխիվային լուսանկարների և քարտեզների միջոցով։ Նյութերում հատուկ ուշադրություն է դարձված Արևմտյան Հայաստանում և Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններին։

Իրազեկման ակցիան կշարունակվի նաև ապրիլի 13-ին, ինչպես նաև հաջորդ շաբաթ օրը՝ ապրիլի 19-ին։

Ցուցադրությունը իրականացվում է որպես քայլ՝ պատմական հիշողության պահպանման, անժամանցելի իրավունքներից հրաժարման և ուրացման դեմ պայքարի շրջանակներում։

 

  • Կիսվել: