չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Սա արժեքավոր միջոց է՝ ընդգծելու Հայաստանի մշակույթի հարստությունը. Դեսպան Գալագերը՝ Անահիտ աստվածուհու արձանի մասին

Սա արժեքավոր միջոց է՝ ընդգծելու Հայաստանի մշակույթի հարստությունը. Դեսպան Գալագերը՝ Անահիտ աստվածուհու արձանի մասին

Գիտակցում եմ, թե ինչքան կարևոր է Անահիտ աստվածուհու պատկերը բոլոր հայերի համար, և ինձ համար իսկապես հաճելի է, որ Բրիտանական թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի միջև այս համագործակցությունը հնարավոր դարձրեց այս իրադարձությունը Երևանում: Այդ մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը՝ անդրադառնալով Անահիտ աստվածուհու արձանից պահպանված ցուցանմուշները Հայաստանում ցուցադրելուն:

«Իսկապես սքանչելի է, որ Բրիտանական թանգարանը նոր գործընկերներ գտավ՝ կիսվելու այն գանձերով, որոնց տիրապետում է: Ավելի քան 5000 ցուցանմուշներ ունի թանգարանը աշխարհով մեկ, և սքանչելի է, որ գտանք մի բան, որն արձագանքում է Հայաստանի ժողովրդի սրտում»,- ասաց նա:

Ջոն Գալագերը նաև կարծում է, որ Անահիտ աստվածուհու արձանի ցուցադրությունը շատ զբոսաշրջիկներ կբերի Հայաստան:

«Սա արժեքավոր միջոց է՝ ընդգծելու Հայաստանի մշակույթի հարստությունը և այն փաստը, որ Բրիտանական թանգարանը դեր ունի խաղալու այդ պատումն աշխարհով մեկ կիսվելու, և Հայաստան բերելը հնարավորություն է ընձեռում հայերին՝ ավելի լավ գնահատելու սեփական մշակույթի հարստությունը»,- ասաց նա:

  • Կիսվել: