ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուզան Մանթաշյանը փայլուն ելույթ է ունեցել Դրեզդենի օպերային թատրոնում կայացած համերգին տեսանյութ

Ռուզան Մանթաշյանը փայլուն ելույթ է ունեցել Դրեզդենի օպերային թատրոնում կայացած համերգին տեսանյութ

Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը հանդես եկել Դրեզդենի օպերային թատրոնում կայացած համերգին` «SemperOpernball»-ին՝ կատարելով Տատյանայի արիան` Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից:

Համերգային երեկոն տեղի է ունեցել փետրվարի 7-ին:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Մարգարիտ Սարգսյանը Մանթաշյանի ելույթից մի հատված է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում և գրել. «Իսկապես փայլուն ելույթ էր: Ապրես …. Մեր դպրոցն է»:

Համերգին Ռուզան Մանթաշյանից բացի, ելույթ են ունեցել ջութակահար Պավել Միլյուկովը, սոպրանո Յուլիա Մուզիչենկոն, դաշնակահար Ալեքսանդր Կաշպուրինը, տենոր Յուսիֆ Էյվազովը և այլք:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել էր նույն բեմում հանդես գալ Մանթաշյանի հետ: Այս առնչությամբ մեծ աղմուկ բարձրացավ: Համերգային երեկոյի կազմակերպիչները սկզբում հերքոեցին, որ Մանթաշյանին հրավիրել են մասնակցելու համերգին: Սակայն Մանթաշյանը կարողացավ ապացուցել, որ հրավիրվել է, և կրկին հրավեր ստացավ:

Ի պաշտպանություն երգչուհու՝ ՀՀ խորհրդարանն անգամ նամակ հղեց Գերմանիայի Բունդեսթագին:

  • Կիսվել: