երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ռուսական արվեստի թագարանը այցելուներին այսօրվանից ներկայանում է նորացված մշտական ցուցադրությամբ

Ռուսական արվեստի թագարանը այցելուներին այսօրվանից ներկայանում է նորացված մշտական ցուցադրությամբ

Կոսմետիկ վերանորոգումից և լուսավորության արդիականացումից հետո Ռուսական արվեստի թագարանը այցելուներին այսօրվանից ներկայանում է նորացված մշտական ցուցադրությամբ։

Ցուցադրությունը նվիրված է թանգարանի  հիմնադիր՝ Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, խորհրդային բժշկության առաջատար ներկայացուցիչ՝ պրոֆեսոր Արամ Հակոբի Աբրահամյանի ծննդյան 125-ամյակին։

Երևանի Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) հիմնադրվել է պրոֆեսոր Արամ Հակոբի Աբրահամյանի անձնական հավաքածուի հիման վրա։ Այս անգին նվերն իր պատմական հայրենիք Հայաստանին նրա  հայրենասիրության ամենամեծ դրսևորումներից էր։

«Կարծում ենք, որ վերանորոգված սրահներում նոր մշտական ցուցադրությունը  արժանի հարգանքի տուրք կլինի ականավոր բժիշկ, հայրենասեր Արամ Աբրահամյանի հիշատակին»,- նշված է թանգարանի տարծած հաղորդագրության մեջ։  

  • Կիսվել: