ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգների շարքից առաջինը՝ «Ֆրեսկոյի» շրջանակներում

Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգների շարքից առաջինը՝ «Ֆրեսկոյի» շրջանակներում

«Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի շրջանակներում օգոստոսի 29-ին տեղի ունեցավ Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված  հոբելյանական համերգների շարքից առաջինը։

Համերգի ընթացքում Հախվերդյանի եւ ընկերների կատարմամբ հնչեցին սիրված եւ ճանաչված  «Հեքիաթ», «Երջանկություն», «Պոետները եւ շները», «Սպիտակ Աղավնի», «Երեւանի գիշերներում» եւ մի շարք այլ ստեղծագործություններ։  Երգիչ, երգահանն ինքն իր 70-ամյակը նշելու գաղափարի հետ այնքան էլ հաշտ չէ,  քանի որ իր խոսքում նշեց, որ չի զգում տարիքը։

«Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնի եւ «Բարդերի ակումբ»-ի գեղարվեստական ղեկավար, երգահան Վախթանգ Հարությունյանի խոսքով՝ հասարակության համար կարեւոր դեր խաղացած մարդու՝ Ռուբեն Հախվերդյան երեւույթի,   70-ամյակը հարկավոր է ըստ արժանվույն անցկացնել,  եւ այս կապակցությամբ նախատեսված  համերգների շարքը կշարունակվի Երեւանի տարբեր հատվածներում, ինչու չէ նաեւ՝ Հայաստանի տարբեր մարզերում։

Հիշեցնենք, որ Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ եւ աջակցությամբ եւ Հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման և վերահսկման կանոնների պահպանմամբ։

  • Կիսվել: