երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ռեժիսոր Միքայել Գուրջյանի «Ամերիկացին» ֆիլմը նոր միջազգային մրցանակ է նվաճել

Ռեժիսոր Միքայել Գուրջյանի «Ամերիկացին» ֆիլմը նոր միջազգային մրցանակ է նվաճել

Ռեժիսոր Միքայել Գուրջյանի «Ամերիկացին» ֆիլմը իր նոր միջազգային մրցանակն է նվաճել՝ այս անգամ արդեն Ժնևի արևելյան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնում՝ արժանանալով փառատոնի Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի «Արծաթե FIFOG 2023» մրցանակին։ Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից:

«Հայ կինոյի 100-ամյակի պետական ծրագրի շրջանակում հունիսի 17-ին փառատոնի ծրագրում հայտարարված «Հայկական օրվա» շրջանակում մեծ շուքով նշվել է կինոհոբելյանը։

Շնորհավորում ենք Միքայել Գուրջյանին և ֆիլմի ամբողջ ստեղծագործական խմբին նոր մրցանակի առիթով։

Հիշեցնենք․ ֆիլմը ստացել է պետական ֆինանսական աջակցություն։

Միքայել Գուրջյանի ֆիլմը Խորհրդային Հայաստան հայրենադարձված Չարլիի հուզիչ պատմությունն է հայրենիքը վերագտնելու, այն անգամ բանտի ճաղավանդակների հետևից անսահամանորեն սիրելու անսպառ համբերության, հույսի և սիրո մասին:

Ռեժիսոր և սցենարիստ՝ Միքայել Գուրջյան, օպերատոր՝ Ղասեմ Էբրահիմյան, դերասաններ՝ Հովիկ Քէուչկերեան, Միխայիլ Տրուխին, Նելլի Ուվարովա, Ժան-Պիեր Նշանյան, պրոդյուսերներ՝ Արման Նշանյան, Սոլ Տրիոն, Պատրիկ Մալխասյան, Անի Որսկանյան, արտադրող ընկերություն՝ People Of Ar Productions»:

  • Կիսվել: