հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Քսաներորդ «Հայ ֆեստ» փառատոնը Հայաստանում կհյուրընկալի 250 մասնակցի

Քսաներորդ «Հայ ֆեստ» փառատոնը Հայաստանում կհյուրընկալի 250 մասնակցի

Քսաներորդ «Հայ ֆեստ» կատարողական արվեստի միջազգային փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 1-ից 8-ը:

Փառատոնը կրում է «Հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը» (The next 20 years will be better!) խորագիրը:

«Հայ ֆեստ»-ը կհյուրընկալի 10 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակիցների և հյուրերի` հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Ռումինիայից, Ռուսաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Իսրայելից, Էստոնիայից, Իրանից և այլ երկրներից:

Ծրագրին ծանթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ` https://highfest.am:

  • Կիսվել: