շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Քեզ համար, Երևան». ֆոտոցուցահանդես՝ Երևանի երկաթուղային կայարանում

«Քեզ համար, Երևան». ֆոտոցուցահանդես՝ Երևանի երկաթուղային կայարանում

Երևանի երկաթուղային կայարանում բացվել է Երևանի օրվան նվիրված ցուցահանդես: Այստեղ ներկայացված են տաղանդավոր լուսանկարիչ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակից Ելենա Առաքելովայի (Arle) աշխատանքները:

Լուսանկարներում պատկերված են մեր սիրելի քաղաքի ծանոթ համայնապատկերը, սակայն նրանք ներկայացնում են Երևանը նորովի, և յուրաքանչյուր դիտող ծանոթ պատկերներում կարող է ինչ-որ նոր բան տեսնել:

Հեղինակն ասում է, որ ցուցահանդեսի անցկացումը երկաթուղային կայարանում շատ խորհրդանշական է. ծանոթ պատկերները ողջունում են ճանապարհորդությունից վերադարձած Հայաստանի բնակիչներին, իսկ զբոսաշրջիկները տեսնում են մայրաքաղաքում իրենց սպասող երթուղիների կարճ «անոնսը»:

Ելենա Առաքելովան նաև շնորհակալություն է հայտնում ընկերության ղեկավարությանը` իր աշխատանքները մայրաքաղաքի ամենամեծ և ամենապայծառ վայրերից մեկում ներկայացնելու համար, և վստահ է, որ իր լուսանկարներն այստեղ կփայլեն նոր գույներով:

Ցուցահանդեսը կտևի մեկ ամիս: Այցելուների համար մուտքն ազատ է:

  • Կիսվել: