Քևին Սփեյսիի այցը Երևան հնարավորություններ կստեղծի հետագա մշակութային միջոցառումների համար. Ավինյան
Երևանի քաղաքապետարանի հրավերով թատրոնի և կինոյի մեծանուն դերասան Քևին Սփեյսին Երևանում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Եևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Կրկնակի օսկարակիր, «Ոսկե գլոբուսի»-ի արժանացած դերասանի այցը ոչ միայն ավելի կնպաստի քաղաքի և փառատոնի միջազգային ճանաչմանը, այլև հնարավորություններ կստեղծի հետագա մշակութային միջոցառումների համար»,-նշել է նա։