ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քաղաք Աբովյանում 3-րդ անգամ կանցկացվի «Աբովյան, ԻՄ ՊԱՐԻ ՔԱՂԱՔ» պարի փառատոնը

Քաղաք Աբովյանում 3-րդ անգամ կանցկացվի «Աբովյան, ԻՄ ՊԱՐԻ ՔԱՂԱՔ» պարի փառատոնը

Երեք տարի շարունակ պարի միջազգային օրը՝ իրակացվում է «Աբովյան իմ պարի քաղաք» պարային փառատոնը, որը իր շուրջն է հավաքում  պարավեստի ներկայացուցիչնրին ու սիրահարներին։

Այս տարի ապրիլի 29-ից մայիսի 1-ը Աբովյան քաղաքում իրականացվելու է  պարային ամենամյա փառատոնը՝ առավել  բովանդակալից եւ լայնածավալ միջոցառումներով։

«Այս տարի,միջոցառումները բաշխվել ենք երեք օրերի միջեւ։Վարպետության դասեր,ներկայացումներ, քննարկումներ, համերգային ծրագրեր եւ իհարկե՝ գալա համերգ։ Վստահ ենք, որ մեր աբովյանցիներին կկարողանանք արվեստով եւ պարային ռիթմով հագեցած օրեր նվիրել»,-նշում է փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդգար Կարապետյանը։

Գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ «Աբովյան, ԻՄ ՊԱՐԻ ՔԱՂԱՔ»  փառատոնի շրջանակում կազմակերպվելու են վարպետաց դասեր, պարային ներկայացումներ, ազգային երգ ու պարի համերգներ ,որոնց օրակարգի եւ ժամանակացույցի  մասին առավել մանրամասն կներկայացվի առաջիկայում:

Էդգար Կարապետյանի խոսքով  փառատոնի այս տարվա մեծ ձեռքբերումներից են երկու կարեւոր ներկայացումների ցուցադրությունները՝ փառատոնի շրջանակում, դրանք  են՝ «Էնիգմա» -ն եւ «ԻՌՄԱՆ»-ն։

Փառատոնն իրականացվում է Աբովյանի համայնքապետարանի աջակցությամբ:

  • Կիսվել: