շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պուտինը Գերասիմովին ազատել է Ուկրաինայում ռուսական զորքերի հրամանատարի պաշտոնից

Պուտինը Գերասիմովին ազատել է Ուկրաինայում ռուսական զորքերի հրամանատարի պաշտոնից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալերի Գերասիմովին ազատել է Ուկրաինայում ռուսական զորքերի հրամանատարի պաշտոնից։

Ինչպես գրում է Daily Mail-ը, Գերասիմովի տեղը զբաղեցրել է ՌԴ օդադեսանտային ուժերի հրամանատար Տեպլինսկին։ Գերասիմովը կմնա Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում, սակայն ուկրաինական պատերազմի ելքի համար ընդհանուր պատասխանատվությունն այժմ կրում է Տեպլինսկին, գրում է Daily Mail-ը։

Տեպլինսկին ծնունդով Ուկրաինայի Դոնեցկի շրջանից է։ Նա համարվում է ռուս «ամենաընդունակ» ռազմական ղեկավարներից մեկը։ Ռուսական լրատվամիջոցներում Գերասիմովի պաշտոնանկության մասին պաշտոնական տեղեկություն չկա, միեւնույն ժամանակ, Վագների խռովությունից հետո տեղեկություններ տարածվեցին, որ Գերասիմովը «մեկուսացվել» է։

  • Կիսվել: