շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փորձագետները գնահատել են կորոնավիրուսի համավարակի հասցրած վնասը թանգարաններին

Փորձագետները գնահատել են կորոնավիրուսի համավարակի հասցրած վնասը թանգարաններին

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պատճառով եվրոպական մեծ թանգարանները շաբաթական կորցնում են շուրջ 600 հազար եվրո, ասել է Եվրոպական թանգարանային կազմակերպությունների ցանցի (Գերմանիա) ներկայացուցիչ Դավիդ Վիլոմը, տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը:

«Թանգարանները, որոնք գտնվում են տուրիստական գոտիներում, երկու ամսում կորցրել են իրենց եկամուտների շուրջ 80 տոկոսը։ Մեծ թանգարանները շաբաթական կորցնում են 600 հազար եվրո»,- նշել է նա՝ հղում անեկով Եվրոպայի խորհրդի երկրների թանգարաններին վերաբերող հետազոտության արդյունքներին։

Վիլոմի խոսքով՝ մայրաքաղաքային թանգարաններն ավելի շատ են տուժում, քան շրջանայինները։ 

  • Կիսվել: