կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Փոխվել է «Մեղու 2021» մրցույթի անցկացման օրը

Փոխվել է «Մեղու 2021» մրցույթի անցկացման օրը

«Մեղու 2021» մրցույթի անցկացման օրը փոխվել է. այն տեղի կունենա դեկտեմբերի 5-ին:

Մրցույթի օրը փոխվել է վճարումների համակարգի հնարավորությունների ընդլայնման նպատակով: Նախագրանցման վճարումների համակարգը կցված էր միայն մրցույթի գործընկեր և հովանավոր «Թել-Սել» ընկերության էլեկտրոնային դրամապանակին՝ Telcell Wallet հեռախոսային հավելվածին:

Արդեն ակտիվացված են նաև վճարման մյուս հնարավոր տարբերակները՝ բանկային և քարտային վճարում, Telcell, Easy Pay տերմինալներով վճարումներ, Telcell Wallet հեռախոսային հավելվածով վճարում: Մրցույթին մասնակցելու համար պետք է գրանցվել test.contests.am հարթակում և կատարել վճարում:

Գրանցման ուղեցույց-տեսանյութը կարող եք դիտել այս հղումով:

«Մեղու» մրցույթին վերաբերող հրապարակումները կան «Այբ»-ի ֆեյսբուքյան էջում:

Մրցույթն անցկացվելու է «Այբ»-ի մրցույթների առցանց հարթակում՝ test.contests.am հղումով:

«Մեղու 2021» մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների 3-12-րդ դասարանների աշակերտները, ինչպես նաև քոլեջների 1-3-րդ կուրսերի ուսանողները, որոնց կրթական ծրագիրը համապատասխանում է հանրակրթական 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների ծրագրին: Մրցույթին վերաբերող բոլոր նյութերը, ինչպես նաև անցկացման կարգը, հասանելի են «Այբ»-ի մրցույթների կայքում՝ www.contests.am:

  • Կիսվել: