երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Պոեզիա և երաժշտություն. Հայաստանում կկայանա Վլադիմիր Գլազունովի «Նվեր` սիրելի կանանց» մոնոներկայացումը

Պոեզիա և երաժշտություն. Հայաստանում կկայանա Վլադիմիր Գլազունովի «Նվեր` սիրելի կանանց» մոնոներկայացումը

Գարնան տոների կապակցությամբ հայ կանանց սպասվում է պոեզիայի անմոռանալի երեկո։ Մարտի 9-ին, ժամը 19.00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա Ռուսական պոեզիայի անզուգական վարպետ, հաղորդավար Վլադիմիր Գլազունովի պոետիկ մոնոներկայացումը։

«Նվեր սիրելի կնոջը» ներկայացումը կուղեկցվի կոմպոզիտոր Սերգեյ Սիրոտինի (Կիպրոս) երաժշտությամբ։ Երեկոյի ընթացքում կհնչեն ինչպես ժամանակակից այնպես էլ ռուս դասականների ստեղծագործություններ։ Հատկանշական է, որ ուղեկցվող երաժշտության մեծ մասը գրվել է հատուկ այս ներկայացման համար։ Նշենք, որ Վլադիմիր Գլազունովի և Սերգեյ Սիրոտինի համագործակցությունը սկսվել է 2019 թ-ին, որի արդյունքում թողարկվել է մի քանի աուդիոգիրք, ելույթ են ունեցել ՌԴ 10 քաղաքներում, հյուրախաղերով հանդես եկել Ղազախստանում և Ղրղզստանում։ Հայ հանդիսատեսի առաջ արվեստագետները ելույթ կունենան առաջին անգամ։

Սերգեյ Սիրոտինը երաժիշտ և կոմպոզիտոր է, ով հայտնի է որպես Golden Light Orchestra նախագծի հեղինակ։ Կոմպոզիտորը գրել է ավելի քան երկու հարյուր ստեղծագործություն, որոնք հրապարակվել են ամբողջ աշխարհում։ Վլադիմիր Գլազունովը ռուս հեռուստահաղորդավար, պրոդյուսեր և ռեժիսոր է։ Լայն հանրությանը ավելի հայտնի է որպես «Ծնված ԽՍՀՄ» հաղորդաշարի մշտական հաղորդավար, որը հեռարձակվում է «Կարոտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում։ Գլազունովն ունեցել է ավելի քան 4000 ուղիղ եթեր ամենավառ արվեստագետների, բանաստեղծների, քաղաքական գործիչների, գրողների, արվեստագետների, մարզիկների և երաժիշտների հետ։

Արդեն մի քանի տարի է՝ արտիստը հանդես է գալիս որպես ժամանակակից պոեզիայի ընթերցող։ Ժամանակակից բանաստեղծների արվեստը խթանելու համար Վլադիմիր Գլազունովին շնորհվել է «Ստեղծելով աշխարհը» Համառուսաստանյան արվեստի 1-ին մրցանակ՝ «Գրականության ոլորտում ունեցած ավանդի համար» անվանակարգում։

  • Կիսվել: