երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Պլասիդո Դոմինգոն ելույթ կունենա Հայաստանում

Պլասիդո Դոմինգոն ելույթ կունենա Հայաստանում

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն: Այս մասին հայտնել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի քարտուղար Աստղիկ Դալլաքյանը։

Նա տեղեկացրեց, որ Դոմինգոն նվագախմբի հետ ելույթ կունենա հոկտեմբերի 6-ին:

Աշխարհի տարբեր երկրներում բեմում իր ավելի քան կեսդարյա կարիերայի ընթացքում Դոմինգոն կատարել է 150 առաջատար օպերային դերեր, ավելին, քան ցանկացած այլ օպերային երգիչ: Ձայնագրել է ավելի քան 100 ելույթ, որոնք լիամետրաժ օպերային ներկայացումներ են, սոլո ձայնագրություններ և դուետներ ։ Առնվազն 21 անգամ սեզոններ է բացել Մետրոպոլիտեն օպերայում ՝ գերազանցելով Կարուսոյի ռեկորդը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: