շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պետական կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը նամակ է գրել Փաշինյանին

Պետական կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը նամակ է գրել Փաշինյանին

Այսօր Պետական կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը, թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ վաստավոր արտիստ Սամսոն Ստեփանյանի գլխավորությամբ հանդիպում ունեցավ կառավարության շենքում:

Զրուցել են կառավարության ներկայացուցչի հետ, հայտնելով իրենց անհամաձայնությունը կապված 2 թատրոնների միավորման վերաբերյալ, բերելով հստակ, հիմնավոր հակափաստարկներ միավորման անհամատեղելիության վերաբերյալ: Քննարկմանը նշվել է նաև, որ այս որոշման արդյունքում գործող Պետական կամերային երաժշտական թատրոնը կվերանա որպես մշակութային միավոր:

Հանդիպումից հետո փոխանցվել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակը:

  • Կիսվել: