հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Պերուում ջրի երկրպագության ծեսերի համար նախատեսված տաճար է հայտնաբերվել

Պերուում ջրի երկրպագության ծեսերի համար նախատեսված տաճար է հայտնաբերվել

Հնագետ Ուոլտեր Ալվայի գլխավորած պերուացի գիտնականների խումբը Զանա գետի հովտում՝ Լիմայից մոտ 800 կմ հեռավորությամբ, հայտնաբերել է տաճար, որը հին Պերուում օգտագործվել է ջրի երկրպագության ծեսերի համար, տեղեկացնում է Planet Today-ը:

Քառասուն մետրանոց կրոնական կառույցը 15 մետրանոց աստիճաններ ունի։

Նշվում է, որ մեգալիթյան տաճարի կենտրոնում գտնվում է խորանով հարթակ, որն էլ հենց նախատեսված է եղել ջրի հետ կապված պտղաբերության ծիսակարգի համար։

Քանի որ խորանում կան նշված ժամանակաշրջանի ջրային այլ տաճարներին բնորոշ անցքեր, հենց դա էլ հիմք է հանդիսացել գիտնականների համար, որպեսզի նրանք գան այն եզրակացության, որ տաճարն օգտագործվել է ջրին նվիրված ծիսակատարությունների համար:

Գիտնականները հայտնաբերել են նաև մեծ քարե սալիկների մնացորդներ, որոնք թույլ են տվել որորշել տաճարի կառուցվածքը։

Տաճարի տեղում հայտնաբերվել են նաեւ դամբարաններ, որոնք թվագրվում են մ․թ․ա․ 1500-ից մինչեւ մ․թ․ 292 թվականներով։

Քսանմեկ դամբարանների միջից պեղվել են ճենապակուց եւ մետաղից պատրաստված տարբեր, այդ թվում՝ ավելի ուշ՝ ինկերի ժամանակաշրջանի իրեր։

  • Կիսվել: