ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պատանի դաշնակահար Արմեն Պուչինյանն արժանացել է Platinum Award/Grand Prix մրցանակին

Պատանի դաշնակահար Արմեն Պուչինյանն արժանացել է Platinum Award/Grand Prix մրցանակին

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ, դաշնակահար Արմեն Պուչինյանը Կանադայում կայացած EURO-ELITE INTERNATIONAL MUSIC COMPETITION մրցույթում արժանացել է Platinum Award/Grand Prix մրցանակին։

Մրցույթը բաղկացած էր երկու փուլից, մասնակցել է 284 երաժիշտ աշխարհի 31 երկրից։ Մրցույթի ժյուրիի կազմում էին հայտնի երաժիշտներ Ալան Ֆրեյզերը (Սերբիա), Անժելա Չենը (Կանադա), Մարկ Կադինը (Բուլղարիա), Նենսի Լուն (Հոնգ Կոնգ), Սյուզեն Բենոան (Ֆրանսիա), Ուորան Քոհենը (ԱՄՆ):

Պատանի դաշնակահար Ա․Պուչինյանն այժմ պատրաստվում է Ավստրիայում կայացող CLASSICCALIA միջազգային մրցույթի կիսաեզրափակիչին։

  • Կիսվել: