հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փարիզում կանցկացվի ցուցահանդես՝ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 20-ամյակի կապակցությամբ

Փարիզում կանցկացվի ցուցահանդես՝ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 20-ամյակի կապակցությամբ

Փարիզի «Mémorial de la Shoah» հոլոքոստի թանգարանում մարտի 22-ից հուլիսի 11-ը կանցկացվի ցուցահանդես՝ նվիրված Ֆրանսիայի կողմից 2001 թ.-ին Հայոց ցեղասպանության ճանաչան 20-ամյակի կապակցությամբ։

Նշվում է, որ հուշահամալիրը ներկայացնում է նոր փաստաթղթերով և առարկաներով հարստացված ցուցադրություն` 20-րդ դարի բռնության և զանգվածային հանցագործությունների մասին, փոխանցում է Panorama.am-ը:

«Mémorial de la Shoah»-ում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն է տեղի ունեցել նաև 2015-ին՝  ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ։

  • Կիսվել: