երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Փարիզի Պալե դե Կոնգրե համերգասրահում առաջին անգամ ֆրանսիացի հանդիսատեսին է ներկայացվել Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը

Փարիզի Պալե դե Կոնգրե համերգասրահում առաջին անգամ ֆրանսիացի հանդիսատեսին է ներկայացվել Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը

Հոկտեմբերի 26-ին և 27-ին Փարիզի հանրահայտ Պալե դե Կոնգրե համերգասրահում (Palais des Congrès de Paris) Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը առաջին անգամ ֆրանսիացի հանդիսատեսին ներկայացրեց մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի բեմադրությամբ։
 
Բացառիկ այս համերգը կազմակերպվել է կոմպոզիտորի ծննդյան 120-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության բարեկամների միության և «Franceconcert» ընկերության հետ համագործակցաբար։
 
Համերգին ներկա էին Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, Ֆրանսիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, մտավորականներ, հասարակական գործիչներ, ֆրանսահայ համայնքի ականավոր ներկայացուցիչներ։
 
Հոկտեմբերի 29-ին բալետային ներկայացում տեղի կունենա նաև Ստրասբուրգի Զենիթ-Եվրոպա համերգասրահում։

  • Կիսվել: