հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փարիզի «Կորտո» դահլիճում կայացավ համերգ` նվիրված Առնո Բաբաջանյանին

Փարիզի «Կորտո» դահլիճում կայացավ համերգ` նվիրված Առնո Բաբաջանյանին

Մայիսի 26-ին Փարիզի «Կորտո» դահլիճում հայ երաժիշտների կատարմամբ կայացավ համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանին։

Համերգն անցկացվեց Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բարձր հովանու ներքո՝ ֆրանսիական «Նոր վիրտուոզներ» ընկերության և «Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ընկերներ» միության աջակցությամբ։
 
Համերգին ելույթով հանդես եկավ «Հայկական դաշնամուրի եռյակը»՝ Դավիթ Հարությունյանը (ջութակ), Սոֆյա Մելիքյանը (դաշնամուր) և Միքայել Հախնազարյանը (թավջութակ)։ Համերգի ընթացքում հնչեցին Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, ինչպես նաև Յոհաննես Բրամսի և Առնոլդ Շյոնբերգի ստեղծագործությունները։

  • Կիսվել: