հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Փարիզի Խաղերի բացման սկանդալային տեսարանի գլխավոր դերակատարը սպանության սպառնալիքներ է ստանում

Փարիզի Խաղերի բացման սկանդալային տեսարանի գլխավոր դերակատարը սպանության սպառնալիքներ է ստանում

Փարիզի Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության սկանդալային տեսարանի (Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքի» ծաղրանմանակում) գլխավոր դերակատար, դիջեյ, արտիստուհի, ակտիվիստ Բարբար Բուչը սոցիալական ցանցերում ֆրանսիացիներից եւ օտարերկրացիներից ստացել է հազարավոր վիրավորական հաղորդագրություններ, սպանության, բռնաբարության եւ խոշտանգումների սպառնալիքներ։ Այդ մասին սոցիալական ցանցերում գրառում է արել Բարբարա Բուչի փաստաբան Օդրե Մսելատին։

«Փարիզի Խաղերի բացման արարողությունից հետո Բարբարա Բուչը հայտնվել է է կիբերբուլինգի եւ զրպարտության չլսված արշավի թիրախում։ Նա բողոք է ներկայացնում այդ գործողությունների դեմ, որոնք կատարել են Ֆրանսիայի քաղաքացիներ, նաեւ օտարերկրացիներ։ Նա մտադիր է դատական կարգով հետապնդել յուրաքանչյուրին, ով կփորձի վախեցնել իրեն»,- նշվում է փաստաբանի հայտարարությունում։

Փարիզի Խաղերի բացման արարողության առիթով ափսոսանք էին հայտնել նաեւ Ֆրանսիայի եպիսկոպոսները։

Փարիզի Խաղերի փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 11-ին։

  • Կիսվել: