հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
«Փարաջանով-100» խորագիրը կրող ցուցահանդեսը Գյումրիում կգործի մինչև սեպտեմբեր

«Փարաջանով-100» խորագիրը կրող ցուցահանդեսը Գյումրիում կգործի մինչև սեպտեմբեր

Գյումրու համայնքային ցուցասրահում բացվեց «Փարաջանով-100» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայ մեծանուն կինոռեժիսոր, արվեստագետ Սերգեյ Փարաջանովի աշխատանքները Գյումրիում կլինեն մինչև սեպտեմբեր 9-ը։ Ցուցադրությունը նվիրված է արտիստի ծննդյան 100-ամյակին։

Ցուցադրությունը կազմակերպվել է «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի և Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ համատեղ։

Ցուցադրությանը ներկայացված են Փարաջանովի ճանապարհորդական խոհերը, ֆիլմերից դրվագներ, ընկերների դիմանկարները։ 

«Կինոռեժիսորի մոտ 50 աշխատանք ժամանակավորապես Գյումրի է տեղափոխվել Սերգեյ Փարաջանովի թանգարանից: Սրանք հիմնականում թանգարանի ֆոնդում պահված գործերն են։ Այս ընթացքում ցուցասրահում լինելու են նաև գիտական ընթերցումներ՝ նվիրված մեծանուն արվեստագետին»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը։ 

  • Կիսվել: