ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ով ընտրվեց ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Ով ընտրվեց ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Սույն թվականի օգոստոսի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրեց արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանին: Մինչ այդ նա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր:

Աննա Ասատրյանը ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներին ներկայացրեց Արվեստի ինստիտուտի զարգացման իր տեսլականը: Նա նշեց, որ ինստիտուտում ստեղծվելու են Կինոյի և հեռուստատեսության, Դեկորատիվ և կիրառական արվեստի բաժիններ, Պարագիտության, Հայ երաժշտական ֆոլկլորագիտության, Հայ-բրիտանական գիտամշակութային համագործակցության, Հայ ժողովրդի՝ այլ ժողովուրդների հետ ունեցած մշակութային առնչությունների ուսումնասիրության կենտրոններ:

Աննա Ասատրյանը կարևորեց երիտասարդ բանիմաց հետազոտողներով ինստիտուտի գիտական կադրերի համալրումը, ինստիտուտի միջազգային համագործակցության աշխարհագրության ընդլայնումը, արտասահմանում հրատարակվող և ազդեցության բարձր գործակից ունեցող արվեստագիտական պարբերականներում Արվեստի ինստիտուտի աշխատակիցների հետազոտությունների արդյունքների տպագրումը, արտասահմանում հայ արվեստի ուսումնասիրության հարցերով զբաղվող հայ և օտարազգի արվեստաբանների շտեմարանի ստեղծումը: Նա անհրաժեշտ համարեց իրականացնել Տիգրան Չուխաճյանի և Արամ Խաչատրյանի երկերի լիակատար ժողովածուների ակադեմիական հրատարակությունը, ինչպես նաև առաջարկեց Արվեստի ինստիտուտին կից ստեղծել Տիգրան Չուխաճյանի թանգարան:

Աննա Ասատրյանը ծնվել է 1968թ.՝ Երևանում: 1987թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի Ռոմանոս Մե­լիք­­յանի ան­վան երաժշտական ուսումնարանի տեսական բաժինը, 1992թ.՝ Երևանի Կո­մի­տա­սի անվան պետական կոն­սերվա­տո­րիայի վո­կալ-տեսական ֆակուլտետի երաժշտա­գի­տության բաժինը։ 1991-2003թթ. դասավանդել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում:

2000-2002թթ. եղել է Հայկա­կան բաց համալսարանի երաժշտագիտության ֆա­կուլ­տե­տի դեկան: 2002թ. աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտու­տում՝ որպես Երաժշտության բաժնի գի­տաշ­­­խա­տող:

2003թ-ին նշանակվել է Ինստիտուտի գի­տական քարտուղար։

2005թ-ին նշանակվել է Ինստիտուտի փոխտնօրեն: Ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի սփյուռքահայ ար­վես­տի նորաստեղծ բա­ժինը, Երաժշտության բաժինը:

2008թ. Աննա Ասատրյանը ստա­­ցել ար­վես­տագիտության դոկտորի գիտական աստիճան, 2012թ.՝ պրոֆեսորի գի­տա­­կան կոչում:

Աննա Ասատրյանի գիտական ղեկավա­րու­թյամբ պաշտպանվել է թեկնածուական 15 ատե­նախոսություն։ Նա հեղինակել է 11 մենագրություն և 224 գիտական հոդ­ված` տպագրված Հա­յաս­տանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Իտալիայում, Լիբա­նանում, Իսրայելում հրատարակվող գի­­­տա­կան հանդեսնե­րում և ժողովածունե­րում։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

  • Կիսվել: