հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
«Ոսկե ծիրան»-ը դարձել է Երևանի մշակութային կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկը. Տիգրան Ավինյան

«Ոսկե ծիրան»-ը դարձել է Երևանի մշակութային կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկը. Տիգրան Ավինյան

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փառատոնի մասնակիցներին մաղթել է հաջողություն, իսկ հանդիսատեսին՝ անմոռանալի տպավորություններ:

«Սիրելի՛ երևանցիներ, մայրաքաղաքի հյուրեր,

Այսօր մեկնարկեց «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը, որը դարձել է Երևանի մշակութային կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ միավորելով համաշխարհային կինոյի լավագույն գործիչներին և արվեստասերներին:

Երևանի քաղաքապետարանը, կարևորելով բազմաբնույթ մշակութային միջոցառումները, այս տարի ևս հանդիսանում է կինոփառատոնի գլխավոր հովանավորը:

Մաղթում եմ բոլոր մասնակիցներին հաջողություն, իսկ հանդիսատեսին՝ անմոռանալի տպավորություններ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ավինյանը։

Հիշեցնենք՝ «Ոսկե ծիրան»-ին կներկայացվեն ֆիլմեր ամենահեղինակավոր Կաննի, Բեռլինի և մի շարք այլ փառատոններից:

Կինոտոնն այս տարի Երևան է բերել կինոյի համաշխարհային դեմքեր՝ բոլորի ժամանակների լավագույն արտիստներից Քևին Սփեյսիին, կրկնակի oսկարակիր, կինռեժիսոր Ալեքսանդր Փեյնին, Թարսեմ Սինգհին, Ատոմ Էգոյանին:

  • Կիսվել: