հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում կայացել է «Yerevanilla.am»-ի պրեմիերան

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում կայացել է «Yerevanilla.am»-ի պրեմիերան

«Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային երևանյան կինոփառատոնի շրջանակում կայացել է «Yerevanilla.am»-ի պրեմիերան: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Երևանի մասին պատմող կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի ալմանախը հինգ ռեժիսորների աշխատանք է: Այն միահյուսում է մայրաքաղաքի խնդիրներն ու կոլորիտը և պատմում քաղաքի՝ բնակիչներին ուղղված սիրո մասին:

Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Ֆիլմի առաջնախաղին ներկա է եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Առաջիկայում ֆիլմը հասանելի կլինի կինոթատրոններում:

  • Կիսվել: