երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում կցուցադրվի «Միսաք և Մելինե Մանուշյան» վավերագրությունը

«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում կցուցադրվի «Միսաք և Մելինե Մանուշյան» վավերագրությունը

Այս տարվա փետրվարին ֆրանսիական Դիմադրության կարկառուն գործիչներ Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ Մելինեի աճյուններն ամփոփվեցին Փարիզի պանթեոնում, իսկ 21-րդ «Ոսկե ծիրան»-ի օրերին կկարողանաք դիտել հերոսների մեծ զարմուհու՝ Կատյա Կիրակոսյանի հեղինակած «Միսաք և Մելինե Մանուշյան» վավերագրությունը, հայտնում է Golden Apricot Yerevan International Film Festival ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ ֆիլմը մանրակրկտորեն ուսումնասիրում է Մանուշյանների կյանքը՝ գեղեցիկ սիրո ու նվիրման ողբերգական պատմությունը և նրանց անձնվեր պայքարը։

  • Կիսվել: