երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Ոսկե գլոբուսի» վարկածով տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել Սթիվեն Սփիլբերգի «Ֆաբելմանները»

«Ոսկե գլոբուսի» վարկածով տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել Սթիվեն Սփիլբերգի «Ֆաբելմանները»

 Աշխարհահռչակ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի «Ֆաբելմանները» ֆիլմն արժանացել է Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» մրցանակին «Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ոսկե գլոբուս» 80-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունենում այսօր Լոս Անջելեսում։
 
Գլխավոր անվանակարգում մրցանակի հավակնորդների թվում են նաև Ջեյմս Քեմերոնի «Ավատար. ջրի ուղին», Բազ Լուրմանի «Էլվիս», Թոդ Ֆիլդի «Թար» ու Ջոզեֆ Կոսինսկու «Թոփ գան. Մավերիք» ֆիլմերը:
«Ոսկե գլոբուս» մրցանակը 1944 թվականից սկսած ամեն տարի շնորհվում է կինոյի և հեռուստատեսության ոլորտում ձեռքբերումների համար: HFPA-ն միավորում է ավելի քան հարյուր լրագրողների և լուսանկարիչների ավելի քան հինգ տասնյակ երկրներից:

  • Կիսվել: