չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Օսկար 2020». Հաղթողներն հայտնի են

«Օսկար 2020». Հաղթողներն հայտնի են

Ամերիկյան կինոակադեմիայի  «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությանը «Մակաբույծ» ֆիլմը մրցանակի արժանացավ չորս անվանակարգում՝ «Լավագույն սցենար», «Լավագույն արտասահմանյան ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ֆիլմ»:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում Օսկար ստացավ  Ռենե Զելվեգերը «Ջուդի» ֆիլմում գլխավոր դերի համար։ «Լավագույն դերասան» ճանաչվեց Խոակին Ֆենիքսը՝ «Ջոքեր» ֆիլմում դերակատարման համար։ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» ճանաչվեց  Լորա Դերնն «Ամուսնական պատմություն» ֆիլմի համար։ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» ճանաչվեց Բրեդ Փիթը  «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար։

«Լավագույն օպերատորական աշխատանքի» համար Օսկար ստացավ Ռոջեր Դիքինսը՝ «1917» ֆիլմի համար։ «Լավագույն մոնտաժ» անվանակարգում հաղթեղ՝  «Ford-ն ընդդեմ Ferrari» ֆիլմը, «Լավագույն երաժշտության» համար էլ Օսկարի արժանացավ «Ջոկեր» ֆիլմը։

 

  • Կիսվել: