շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Որո՞նք են ամենապահանջված մանկական նախագծերը համավարակի շրջանում

Որո՞նք են ամենապահանջված մանկական նախագծերը համավարակի շրջանում

Միջազգային Parrot Analytics գործակալության տվյալներով, համավարակի շրջանում ամենապահանջված մանկական նախագծերի առաջին եռյակում են «Խոզուկ Պեպա», «Սպունգ Բոբ քառակուսի տաբատ», «Աստղային պատերազմներ․ կլոնների հարձակում» ժապավենները, տեղեկացնում է kulturomania.ru -ն՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Վարկանշային ցուցակի չորրորդ տեղում ռուսական «Մաշան և արջը» մուլտսերիալն է։

Նշվում է, որ հետազոտությունը ստացել է «Համաշխարհային մրցավազք» անվանումը, անցկացվել է մարտի 1-ից մայիսի 3-ը։ Այն կազմվել է համացանցում որոնման հարցումների վերլուծության վրա:

 

 

  • Կիսվել: