շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է «Սասունցի Դավիթ» բալետ օրատորիայի առաջնախաղը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է «Սասունցի Դավիթ» բալետ օրատորիայի առաջնախաղը

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ հայ հանդիսատեսի և տարվա գլխավոր մշակութային իրադարձության երկար սպասված հանդիպումը, որով կայացավ «Սասունցի Դավիթ» բալետ օրատորիայի առաջնախաղը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Բալետ-օրատորիան ստեղծվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ:

Բեմում էին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստները, Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 400 սովորողներ և «Հող Արթուն» էթնո-էլեկտրո խումբը:

Բեմադրության շրջանակներում կարված թեմատիկ հագուստներն արդեն իսկ վաճառքում են, որոնց եկամտից ստացված 10%-ը հատկացվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցությանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: