հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը նշելու նպատակով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով

Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը նշելու նպատակով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով

ՀՀ վարչապետի որոշմամբ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը նշելու նպատակով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով:

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Համաձայն որոշման՝ 20-օրյա ժամկետում հանձնաժողովը պետք է մշակի հոբելյանական միջոցառումների ծրագիր:

  • Կիսվել: