ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Օհան Դուրյանի կյանքն ու ճանապարհն ուխտագնացություն էր Երուսաղեմից դեպի ինքնիշխան հայրենիք․ ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Դուրյանի արձանի բացման արարողությանը

Օհան Դուրյանի կյանքն ու ճանապարհն ուխտագնացություն էր Երուսաղեմից դեպի ինքնիշխան հայրենիք․ ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Դուրյանի արձանի բացման արարողությանը

Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպեդիարյանի անվան օպերային թատրոնի հարակից տարածքում այսօր՝ նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի արձանի բացման արարողությունը:

Արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախրար Վահրամ Դումանյանը:

Արձանը բացումը կատաևրեց Օհան Դուրյանի կինը՝ Ալիս Դուրյանը:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ուրախալի առիթ է, պատիվ եւ ուրախություն եմ ունեցել, ինչը նաեւ ինչ-որ տեղ թերություն է, մաեստրո Օհան Դուրյանի հետ գրեթե հավասար շփվել այս պատերաից ներս եւ այս պատերից դուրս: Սա իրականում թերություն է, որովհետեւ ճիշտ բալանսը կլիներ, որ ավելի շատ շփվել պատերաից ներս, քան դուրս, այս հրապարակում:

Ուզում եմ երկու դրվագի մասին խոսել. Առաջինը, երբ լսեցի Ազատության հրապարակում Օհան Դուրյանի արձանը տեղադրելու գաղափարը, ճիշտն ասած, ինձ համար դա անսպասելի էր, որքանով արձանը կներգրվի Ազատության հրապարակում: Երբ գաղափարն ավելի մանրամասն հասկացա, ընկալեցի, որ շատ կարեւոր է Օհան Դուրյանի այսպիսի ներկայությունն Ազատության հրապարակում: Կարծում եմ՝ այս ներկայությունը խորհրդանշում է իր ներկայությունը եւ պատերից ներս, եւ պատերաից դուրս:

Օհան Դուրյանի ներկայությունը նաեւ խորհրդանշում է մեր բազմաթիվ քաղաքական գործընկերների ներկայությունն այս հրապարակում: Արամ Սարգսյանի ներկայությունը, Վահագն Խաչատուրյանի ներկայությունը, Վահրամ Դումանյանի ներկայությունն է ընդգծում, իմ ներկայությունն է ընդգծում»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ իսկապես հոյակապ տեղ, հոյակապ կոմպոզիցիա է ստացվել, ինչի համար ինքը շնորհակալ է:

Վարչապետը հավելեց, որ երբ տեսել է Օհան Դուրյանի արձանի լուսանկարը, ցնցվել է. «Որովհետեւ Օհան Դուրյանն ինձ համար հենց այսպիսին էր: Սովորաբար ուխտագնացություն ասելով հասկանում են Երուսաղեմ, բայց ես հասկանում եմ Օհան Դուրյանի կյանքն ու ճանապարհը Երուսաղեմից ուխտագնացություն դեպի ինքնիշխան հայրենիք: Այն, ինչ պիտի անենք, ես համարում եմ, որ այդ երազանքի շարունակությունն է:

Երազանքների մեջ չենք նկատըել ամենակարեւոր երազանքը, որ Հայաստանը  պետք է լինի կոնկրե, պետք է լինի տեսանելի, շոշափելի, չափելի եւ դա է Հայաստանի լինելիության երաշխիքն ու գրավականը: Մենք մեր սիրելիներին ընկալում ենք իդեալական, իսկ իդեալականը կոնկրետությունից դուրս է: Երբ մարդուն կոնկրետացնում ես, տեսնում ես նրա թերություններն ու առավելությունները: Բայց հենց այդտեղ է գալիս սիրո կուլմինացիան, երբ սիրում ես կոնկրետության մեջ, սիրում ես այնպիսին, ինչպիսին կա ինքը, ոչ թե քո երազանքների մարդուն ես սիրում, այլ երազանքներից ստանում են կոնկրետ մարդուն, որն ունի ցավեր, թուլություններ: Նույնն էլ հայրենիքն է: Սիրել հայրենիքը՝ կոնկրետացնելով, տեսնելով նրա բոլոր առաելություններն ու թերությունները, իջեցնելով նրան պատվանդանից եւ դարձնելով ամենօրյա հոգածության առարկա:

Օհան Դուրյանը երկու մշակութային ու քաղաքական պատվանդաններից իջեցվել է եւ դրվել է, հենվել է Հայաստանի հողին: Սա է այսօրվա սիմվոլը»,-ասաց վարչապետը:

  • Կիսվել: