ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ոչ պատահական հանդիպում»․ Սերգեյ Մակովեցկին գալիս է Երևան

«Ոչ պատահական հանդիպում»․ Սերգեյ Մակովեցկին գալիս է Երևան

Դեկտեմբերի 5-ին Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի բեմում կցուցադրվի «Ոչ պատահական հանդիպում» ներկայացումը ժամանակակից թատրոնի ու կինոյի ամենասիրված դերասաններից մեկի՝ Սերգեյ Մակովեցկու մասնակցությամբ։ Մակովեցկին Ռուսաստանի ժողովրդական արտիստ է, «Նիկա», «Ոսկե արծիվ», «Ճայ» մրցանակների դափնեկիր։

Նա այն դերասաններից է, որի ներկայացումները միշտ անցնում են լեփ-լեցուն դահլիճներում, իսկ ֆիլմերում նրա դերերը անմոռանալի են ։ Մինչեւ հայ հանդիսատեսի հետ հանդիպելը, դերասանը կիսվել է տեսաուղերձով։

  • Կիսվել: