ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նյու Յորքի Լինքոլն կենտրոնի կինոբաժինը հունիսի 26-ից առցանց կինոթատրոնի ամառային ցուցադրությունների ծրագրում ընդգրկել է Փարաջանովի երեք ֆիլմերը

Նյու Յորքի Լինքոլն կենտրոնի կինոբաժինը հունիսի 26-ից առցանց կինոթատրոնի ամառային ցուցադրությունների ծրագրում ընդգրկել է Փարաջանովի երեք ֆիլմերը

Նյու Յորքի Լինքոլն կենտրոնի կինոբաժինը (FLC) 2020 թ.հունիսի 26-֊ից առցանց կինոթատրոնի ամառային ցուցադրությունների ծրագրում ընդգրկել է Սերգեյ Փարաջանովի երեք վերականգնված կարճամետրաժ ֆիլմերը՝ «Հակոբ Հովնաթանյան» (1967), «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1986), «Կիևյան որմնանկարներ» (1966)։ Այս մասին տեղեկանում են Հայաստանի ազգային կինոկենտրոնի տարածած հաղորդագրությունից:

FLC-ի առցանց կինոթատրոնը գործում է մարտից՝ պայմանավորված կորոնավիրուսի պանդեմիայով։

Փարաջանովի այս երեք ուշագրավ վավերագրական աշխատանքները 2019 թ․ընտրվել էին Նյու Յորքի միջազգային 57-րդ կինոփառատոնի համար: 

«Հակոբ Հովնաթանյան» Ֆիլմը վերականգնվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լեհական «Fixafilm» ընկերության միացյալ ուժերով՝ «Համո Բեկնազարյան.հայ կինոյի դասականներ» նախագծի շրջանակներում: Վերականգնման պրոդյուսերն է Դենիել Բըրդը։ Վերականգնման աշխատանքները ֆինանսավորվել են «Kino Klassika» հիմնադրամից (Լոնդոն):

Ի դեպ, Լինքոլն կենտրոնի կինոբաժինը (FLC-ն) ցուցադրելու է նաև վաղամեռիկ տաղանդավոր ռեժիսոր Մարիա Սահակյանի «Փարոս» ֆիլմը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի օգոստոսին հայ կինոյի ժառանգության օգտագործման իրավունքները, ՀՀ մշակույթի նախարարության որոշմամբ, անցան Հայաստանի ազգային կինոկենտրոնին։ Եվ հենց այդ պահից էլ սկսվեց ֆիլմերի վերկանգնման և թվայնացման կարևոր գործընթացը։

2018 թ․ լեհական «FIXAFILM» ընկերության կողմից առաջինը վերականգնվեց և թվայնացվեց Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․,10 րոպե) վավերագրական կինոնկարը։ Ֆիլմը թվայանցումից հետո ստացավ նոր կյանք ու շնչառություն։ Այն անմիջապես ցուցադրության հրավերներ ստացավ աշխարհի հայտնի կինոփառատոներից, կինոինստիտուներից, թանգարաններից, գրադարաններից։

Ցուցադրություների մեկնարկը տրվեց 2018-ին՝ ԱՄՆ-ի «Թելուրայդ» միջազգային կինոփառատոնից, իսկ արդեն 2019-ին Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը ներկայացվեց Սերգեյ Փարաջանովի 95-ամյակին նվիրված «Կինոյի տաճար» համալիր ծրագրում։

 
 
 

  • Կիսվել: