հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նոր մանրամասներ Ախալցխայի հին գերեզմանատանը տեղի ունեցած վանդալիզմից (լուսանկարներ)

Նոր մանրամասներ Ախալցխայի հին գերեզմանատանը տեղի ունեցած վանդալիզմից (լուսանկարներ)

Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Ախալցխայի Ռաբաթ թաղամասում գտնվող հին գերեզմանատանը տեղի ունեցած վանդալիզմի վերաբերյալ։ Պարզվում է գերեզմանատան հարեւանությամբ ապրող անձը երկար տարիներ կամաց-կամաց փորել է գերեզմանատան բլուրը մեծացնելով իր տան այգու տարածքը։ Դրա մասին են վկայում իրար վրա ցաքուցրիվ թափված գերեզմանատան տապանաքարերը։ Քարերից մեկի վրա դեռեւս մնացել է այն երկաթե լարը, որի միջոցով տապանաքարը տեղափոխվել է իր նախկին տեղից, գրում է akhaltskha.net-ը:

«Ես ապրում եմ այս թաղամասում ու երբ լսեցի բարձրացա տեսնելու կատարվածը։ Բազմաթիվ գերեզմաններ, որոնք կային այլեւս գոյություն չունեն։ Մատուռի հետեւում կար Սրբազանի տապանաքար, որը եւս վերացել է», -ասում է գերեզմանի հարեւանությամբ ապրող տարեց կանանցից մեկը ։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Akhaltskha.net-ը տեղոկացրել էր, որ Ախալցխայի Ռաբաթ թաղամասում հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտակայքում գտնվող հին  գերեզմանատանը վանդալիզմի ակտ էր տեղի ունեցել։ Գերեզմանատան մոտ ապրող քաղաքացիներից մեկը դեպի իր տունը գնացող ճանապարհն էր լայնացրել առանց քաղաքապետարանից համապատասխան թույլտվության, ինչի արդյունքում հողի տակից մարդկային ոսկորների մնացորդներ էին դուրս եկել։ Սպասվում է, որ դոպքի առիթով վաղը Թիֆլիսից հատուկ մասնագետ է ժամանելու։

 

 

 

  • Կիսվել: