հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
«Ասում են` լավ տեղ էր, բայց...». Փաշինյանն առաջարկում է «Զվարթնոց»-ի տարածքում ջուր, սուրճ, գլխարկ գնելու հնարավորություն ստեղծել (Տեսանյութ)

«Ասում են` լավ տեղ էր, բայց...». Փաշինյանն առաջարկում է «Զվարթնոց»-ի տարածքում ջուր, սուրճ, գլխարկ գնելու հնարավորություն ստեղծել (Տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան: Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում։

«Այստեղ իրականցվել են թանգարանային շենքի տանիքի հիմնանորոգման, ներտարածքային հետիոտնային մայթերի սալիկների, արտաքին լուսավորության վերականգնման աշխատանքներ:

Այս նպատակով ընդհանուր առմամբ հատկացվել է 86 մլն դրամ:

Ընթացքի մեջ են նաեւ «Զվարթնոց»-ի հնձանի ամրակայման, վերականգնման աշխատանքները»,-գրել է վարչապետը:

  • Կիսվել: