երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Netflix-ը Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը հեռարձակելու հեղինակային իրավունք է ձեռք բերել

Netflix-ը Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը հեռարձակելու հեղինակային իրավունք է ձեռք բերել

Ամերիկյան Նեթֆլիքս (Netflix) ընկերությունը Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» հոլիվուդյան ֆիլմը հեռարձակելու հեղինակային իրավունք է ձեռք բերել:
 
«Խոստում» ֆիլմը (անգլ.՝ The Promise) 2016 թվականին նկարահանված հայոց ցեղասպանության մասին պատմող պատմական դրամա է: Ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:
 
Հ.Գ. Netflix-ն ունի ավելի քան 193 միլիոն վճարովի բաժանորդագրություն ամբողջ աշխարհում, որից 73 միլիոնը միայն ԱՄՆ-ում:

  • Կիսվել: