ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նարեկացու պոեմի այս հատվածը, որ հնչում է Մալկովիչի ընթերցմամբ, թող խաղաղություն պարգևի նահատակների հոգիներին. Սմբատյան (տեսանյութ)

Նարեկացու պոեմի այս հատվածը, որ հնչում է Մալկովիչի ընթերցմամբ, թող խաղաղություն պարգևի նահատակների հոգիներին. Սմբատյան (տեսանյութ)

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Ֆեյսբուքի պաշտոնական էջում հրապարակված տեսանյութը և նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի գրառումը նվիրված են ռազմի դաշտում նահատակված մեր քաջ մարտիկների հիշատակին։

«Մեր քաջարի հերոսները ճրագներ են դարձել, որոնք պետք է ցույց տան մեզ ճշմարիտի ուղիները ու հետ բերեն շեղված ընթացքներից։ Մեր աղոթքները չեն լինելու նրանց մասին. նրանք են հենց մեր աղոթքները, որովհետև ամենաբարձրում են։

Հավե՜րժ փառք մեր հայրենիքի զավակներին, որոնց հիշատակի լույսին պետք է արժանի լինենք մեր գոյության ամեն օրով:

Եվ թող Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի այս հատվածը, որ հնչում է հանրահայտ դերասան, ռեժիսոր Ջոն Մալկովիչի ընթերցմամբ ու Սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, խաղաղություն ու լույս պարգևի հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած նահատակների հոգիներին»,- գրել է Սերգեյ Սմբատյանը։

 

  • Կիսվել: