ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«Նաղաշ» անսամբլը համերգներով հանդես կգա եվրոպական երկրներում

«Նաղաշ» անսամբլը համերգներով հանդես կգա եվրոպական երկրներում

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ջանքերով մայիսին «Նաղաշ» անսամբլը համերգներով հանդես կգա եվրոպական երկրներում։ Մայիսի 5-ին անսամբլը ելույթ կունենա Ֆուենանում (Ֆրանսիա), մայիսի 7-ին` Քյոլնում (Գերմանիա), մայիսի 8-ին` Իզերլոնում (Գերմանիա), մայիսի 10-ին` Օքսֆորդում (Մեծ Բրիտանիա), մայիսի 11-ին` Լոնդոնում (Մեծ Բրիտանիա), մայիսի 16-ին` Կատովիցեում (Լեհաստան), մայիսի 28-ին` Հայդենում (Շվեյցարիա) և մայիսի 29-ին` Մայնցում (Գերմանիա)։

«Նաղաշ» անսամբլի համերգները Գերմանիայի դասական երաժշտության ամենահայտնի ռադիոկայանի՝ BR Klassik-ի կողմից բնութագրվել են որպես «հայ ժողովրդական և հոգևոր երաժշտության խորը և հուզիչ միախառնում՝ նոր դասական երաժշտության համադրությամբ», իսկ Rolling Stone-ի կողմից՝ որպես «նրբագեղ խորհրդացության ակնթարթ», իսկ ֆրանսիական Trans Musicales-ը գրում է. «Նաղաշի երաժշտության հոգևոր գեղեցկությունը արթնացնում է ուրախության և էքստազի միախառնում»։
 

Ջոն Հոդիանի հիմնադրած «Նաղաշ» անսամբլը ստեղծման պահից ի վեր՝ իր կազմով, երաժշտացանկով և նպատակներով, եղել է բացառիկ և արվեստագիտական բարձր հավակնություններով նախագիծ։

Տարիների ընթացքում չգնալով երաժշտական և որակային ոչ մի զիջումների՝ խումբը հաստատուն քայլերով առաջ է գնում հայկական և միջազգային բեմերում և պատվով ներկայացնում դեռ վաղ միջնադարից եկող հայկական մշակույթը՝ իր նոր ձեռագրով։

  • Կիսվել: