երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
«Նացիզմ․ Ցեղասպանությունը վերապրածները» խորագրով գիտաժողով կանցկացվի

«Նացիզմ․ Ցեղասպանությունը վերապրածները» խորագրով գիտաժողով կանցկացվի

«Երիտթուրքական ազգայնականությունից՝ նացիզմ․ Հայոց ցեղասպանությունը վերապրածները դիմադրության շարժման առաջնագծում» խորագրով միջազգային գիտաժողով կկազմակերպվի։ 
 
Միջազգային գիտաժողովը համատեղ կազմակերպում են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտը (Institut français d'Arménie) և ֆրանսիական Saté – Atre թատերախումբը, հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։ 
 
«Հայտերը ներկայացնել գիտաժողովի պաշտոնական լեզուներով՝ անգլերեն և ֆրանսերեն՝ ուղարկելով ([email protected] ) էլ․ հասցեին մինչև 2024 թ. դեկտեմբերի 15-ը։ Զեկուցումների հայտերը պետք է ներառեն զեկուցման վերնագիրը, առավելագույնը 500 բառանոց ամփոփագիր և կարճ ինքնակենսագրական։
 
Անցկացման վայր՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ, Երևան, Հայաստան
 
Ամսաթիվ՝ 2025 թ. մարտի 15-16»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: