երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նա մեծագույն երաժիշտ է. աշխարհահռչակ դաշնակահար Նոբույուկի Ցուջին Երևանում համերգ կտա

Նա մեծագույն երաժիշտ է. աշխարհահռչակ դաշնակահար Նոբույուկի Ցուջին Երևանում համերգ կտա

«Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկում է իր աշնանային համերգաշարն աշխարհահռչակ վիրտուոզ դաշնակահար Նոբույուկի Ցուջիի երկար սպասված մենահամերգով։

Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Նա ոչ միայն մեծագույն երաժիշտ ու աստղ է, այլ նաև վառ ապացույցը նրա, որ մարդկային հնարավորություններն գրեթե սահմաններ չունեն»: Ահա այսպես է մեծանուն դիրիժոր Վալերի Գերգիևն արտահայտվել Նոբույուկի Ցուջիի մասին:

Ծրագրում կհնչեն՝ Լյուդվիգ վան Բեթհովեն, Ֆերենց Լիստ, Մորիս Ռավել և Նիկոլայ Կապուստին
Ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջիին՝ Նոբուն, ով ի ծնե կույր է, նվագել սկսել է երկու տարեկանից: 2009թ.-ին ստացել է Վան Քլայբըրնի միջազգային մրցույթի ոսկե մեդալը, ինչին հետևել է դաշնակահարի լայն ճանաչումը ողջ աշխարհում` բազառիկ վիրտուոզության և նրա կատարումներում առկա հուզմունքայնություն համար:

Նոբուն հանդես է եկել առաջատար Բի֊Բի֊Սի, Լա Սկալա, Մյունխենի, Ճապոնիայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Լոնդոնի Ֆիլհարմոնիա նվագախմբի, Ճապոնիայի, Յոմիուրի Նիպպոն, Տոկիոյի, Սիեթլի և Բալթիմորի, Բազելի, Մարիինյան սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Նա համագործակցել է աշխարհահռչակ դիրիժորների հետ, որոնց թվում են Վալերի Գերգիևը, Վլադիմիր Աշքենազին, Վլադիմիր Սպիվակովը, Խուանխո Մենան, Վասիլի Պետրենկոն, այլք։

Մենահամերգներով Նոբուն ելույթ է ունեցել Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի ամենահեղինակավոր համերգասրահներում՝ այդ թվում Նյու Յորքի Քարնեգի, Փարիզի Շանզ Էլիզե համերգասրահներ, Լոնդոնի Ալբերտ թագավորական սրահ, Բեռլինի Ֆիլհարմոնիա և Վիեննայի Մուզիքֆերայն։

Նոբույուկի Ցուջիին «Avex Classics International» ընկերության բացառիկ իրավունքով ձայնագվող արտիստ է:

Նոբուի՝ Քարնեգի համերգասրահի 2011թ.-ի մենահամերգի տեսագրությունն արժանացել է Գրամոֆոնի «Ամսվա ձայնագրություն» մրցանակին։ Նույն մրցանակին է արժանացել նաև երաժշտի վերջին տեսագրությունը՝ «Հպվելով հնչյունին․ Նոբույուկի Ցուջիի անհնարին շրջագայությունը» վավերագրական ֆիլմը՝ նկարահանված Փիթեր Ռոսենի կողմից։

  • Կիսվել: