ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մուսա լեռան հերոսամարտի տոնախմբությունների շրջանակներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ

Մուսա լեռան հերոսամարտի տոնախմբությունների շրջանակներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Մուսա լեռան հերոսամարտի տոնախմբությունների շրջանակներում, «Մուսա լեռ» հայրենակցական միության հետ համատեղ նախատեսել է միջոցառումների շարք, հայտնում են Հայաստանի պետական ֆիլհարմոնիայից:
 
Սեպտեմբերի 16-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում համերգով հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Ֆոլկ-մոդեռն» ժողովրդական գործիքների նվագախումբը (գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ՝ Լևոն Թևանյան)։ Երեկոյի ընթացքում կցուցադրվի Արա Վահանունու «Մուսա լեռ - 88՝ Վիշապի տարի» ֆիլմը։
 
Սեպտեմբերի 18-ին, ժամը 19։00-ին Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում համերգով հանդես կգան «Ակունք» ազգագրական համույթը և «Կարին» ավանդական երգի-պարի խումբը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: