ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մշակութային ժառանգության ոչնչացումը ցեղասպանության մի մաս է. Կիրակոսյան

Մշակութային ժառանգության ոչնչացումը ցեղասպանության մի մաս է. Կիրակոսյան

Մշակութային եւ կրոնական հուշարձանների ոչնչացման ու պղծման ապացույցների հավաքագրումը եւ ներկայացումը ՄԻԵԴ դեռեւս շարունակվում է: Այս մասին ապրիլի 27-ին «Արցախի ժառանգությունը սպառնալիքի տակ. մարտահրավերների հանգույցում» թեմայով համաժողովում ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Նրա խոսքով՝ մշակութային ժառանգության ոչնչացումը, որը հիմնված է էթնիկ պատկանելության վրա, ցեղասպանության մի մաս է, եւ այդ գործընթացները Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում չեն դադարել 2020-ի պատերազմից հետո:

Ինչպես հիշեցրեց Կիրակոսյանը՝ Արցախյան պատերազմի առաջին օրվանից ՄԻԵԴ հայցեր են ներկայացվել Ադրբեջանի, ապա Թուրքիայի դեմ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ:

.

  • Կիսվել: