երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Մշակութային օրենսդրությունը կանոնակարգող օրենքում առաջարկվում են նոր կարգավորումներ

Մշակութային օրենսդրությունը կանոնակարգող օրենքում առաջարկվում են նոր կարգավորումներ

Նախորդ շրջանում մեծածավալ փոփոխություններ են կատարվել «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում, եւ այս ընթացքում կրկին լավարկումների անհրաժեշտություն է առաջացել: Ըստ այդմ՝ գործադիրը լրացումներ եւ փոփոխություններ է առաջարկում վերոնշյալ օրենքում:

Նոր կարգավորումներն ԱԺ հերթական նիստում ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Կարգավորվում են ատեստավորման հետ կապված հարաբերությունները՝ հաշվի առնելով մշակութային ոլորտի առանձնահատկությունները եւ ատեստավորման արդյունքում վարձատրության բարձրացման մեխանիզմների գործարկման հնարավորությունը: Փոփոխություններ են առաջարկվում նաեւ հասկացությունների մակարդակում, ինչը թույլ է տալիս «մշակութային կազմակերպություն» եւ «մշակութային ոչ առեւտրային կազմակերպություն» հասկացությունները կարգավորել:

Կարգավորվում են ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:

Նախարարի խոսքով օրենքի նախագծի ընդունումը թույլ կտա ավելի թափանցիկ եւ հաշվետու դաշտում իրականացնել հետագա գործունեությունը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ջուլիետա Ազարյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացության մասին:

  • Կիսվել: